Յուրի Վարդանյանի որդու շահերը կպաշտպանի փաստաբան Վահան Հայրապետյանը


23:18 , 2 նոյեմբեր, 2013

Galatv.am-ը գրում է.

ՀՀ երիտասարդության եւ սպորտի հարցերով նախարար Յուրի Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի շահերը նախաքննության ընթացքում եւ հետո դատարանում կպաշտպանի փաստաբանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահան Հայրապետյանը: Փաստաբանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ նա Դավիթի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել այլեւս չի կարող: Հանդիպել ու զրուցել է Դավիթի հետ եւ ասաց, որ նա շատ լավ հայերենին տիրապետում է:

«Մանրամասներ գործի մասին չեմ կարող ասել, որովհետեւ գործը նախաքննության փուլում է, երբ ավարտվի, ամեն ինչ կլսենք, կտեսնենք դատարանում»,-ասաց փաստաբանը:

Փաստաբան Վ. Հայրապետյանն ասաց նաեւ, որ իր համար զարմանալի եւ անընդունելի է որոշ լրատվամիջոցների ցուցաբերած անառողջ հետաքրքրությունը Դ. Վարդանյանի գործի կապակցությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ