22:54 , 2 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Բռնցքամարտիկ Մայք Թայսոնն իր ինքնակենսագրականում, որը կոչվում է «Անվիճելի ճշմարտություն», պատմել է, թե ինչպես է կինը դավաճանել իրեն: Այս մասին գրում է Daily Mail-ը:
Թայսոնը Ռոբին Գիվենսի հետ ամուսնացել է 1988-ին, սակայն արդեն մեկ տարի անց նրանք սկսել են առանձին ապրել՝ չնայած չէին ամուսնալուծվել: Այդ ժամանակ դեռևս ոչ այնքան հայտնի Բրեդ Փիթը սկսել է հանդիպել բռնցքամարտիկի կնոջ հետ:
Մի օր Մայք Թայսոնը առանց զգուշացնելու մտել է Գիվենսի տուն և նրա անկողնում տեսել Փիթին: «Դուք պետք է նրա դեմքը տեսնեիք: Նա այնպիսի տեսք ուներ՝ ասես հրաժեշտ էր տալիս կյանքին: Նա աղաչում էր ինձ չսպանել իրեն»,- հիշել է Թայսոնը: