Ես թքած ունեմ քննադատության վրա. Գվինեթ Փելթրոու


21:49 , 2 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Դերասանուհի Գվինեթ Փելթրոուն Red ամսագրին տված հարցազրույցում ասել է այն ամենը, ինչ կուտակվել է իր մեջ:

 «Որքան մեծանում եմ, այնքան ավելի շատ եմ հասկանում, որ ինձ ծանոթ մարդկանց կարծիքը բացառապես ոչ մի նշանակություն չունի: Դա ուղղակի էներգիայի վատնում է: Եթե ձեզ հետ ցանկանում է խոսել ձեր սիրելին կամ մտերիմ ընկերը, ում, հնարավոր է, ինչ-որ կերպ նեղացրել եք, ապա ուշադրություն դարձրեք նրան և լսեք: Իսկ եթե դա անհայտ անձ է, ինչ տարբերություն՝ ինչ է նա ձեր մասին մտածում»,- ասել է դերասանուհին:

 41-ամյա դերասանուհին աշխատում է չկարդալ «դեղին» մամուլ:

 Բացի այդ, Փելթրոուն վատ է վերաբերվում այն կանանց, ովքեր ուրիշներին թույլ են տալիս քննադատել իրենց:

 «Ամբողջ աշխարհում ոչ ոք չի կարող ասել կնոջը, թե որքան ժամանակ հատկացնի այսինչ բանի վրա: Եվ առհասարակ՝ ես թքած ունեմ ցանկացած մեկի ցուցումների վրա: Դա հիմնական բանն է, ինչ կարելի է սովորել կյանքից»,- ասել է նա:

 Դերասանուհին գրեթե ամբողջ ազատ ժամանակն անցկացնում է երեխաների հետ:

 Նշենք նաև, որ դերասանուհին այլևս չի ցանկանում երեխաներ ունենալ խիստ զբաղված լինելու պատճառով:

Гвинет Пэлтроу

Гвинет Пэлтроу