22:07 , 2 նոյեմբեր, 2013
Երևանի քաղաքապետարանը տեղական ինքնակառավարման մարմին (ՏԻՄ) է: ՏԻՄ-երի մասին օրենքով քաղաքապետարանը հենց այն կառույցն է, որ ամենից ավելի մոտ պետք է լինի իր բնակիչներին՝ որոշումներ ընդունելիս և այլ գործառույթներ իրականացնելիս: Սակայն քաղաքապետարանի գործունեությունը հենց ասվածի հակառակի ցուցադրումն է, իսկ եթե, այնուամենայնիվ, ինչ որ բան օրենքի ոգով է արվում, ապա դա կամ ոչ էական երևույթ է և կամ իմիտացիա: Հենց այս հարցում է ամենից ավելի երևում մեր երկրի իրական բնույթը: