Վրաստանի դատախազությունը կարող է հարցաքննել Սաակաշվիլիին


21:11 , 2 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին չի բացառում նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին հարցաքննելու հնարավորությունը՝ կապված պետական սեփականությունը խորհրդանշական՝ 1 լարիի դիմաց օտարելու գործի հետ: Այս մասին նա հայտարարել է «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում:

Ըստ գլխավոր դատախազի՝ արձանագրվել է նման 27 հազար դեպք: 

Դրա հետ մեկտեղ Կբիլաշվիլին ասել է, որ հնարավոր է հարցաքննության ենթարկվի նաև Վրաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Գեորգի Բոկերիան՝ 2011-2012-ին Վրաստանի ԱԽ բյուջեից 26 մլն լարի ծախսելու հետաքննության շրջանակներում:

Ավելի վաղ նշվում էր, որ Վրաստանի դատախազությունը դեռևս չի պատրաստվում հարցաքննել Սաակաշվիլիին: