19:28 , 2 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Չինաստանը մտադիր է Անտարկտիդայում կառուցել 4-րդ գիտահետազոտական կայանը, «Սինհուա» գործակալությանը հայտնել են Չինաստանի պետական օվկիանոսագիտության վարչությունից:
Բևեռային նոր՝ «Տայշան» կայանը գտնվելու է արդեն իսկ գոյություն ունեցող «Ժչունան» ու «Կունլուն» կայանների միջև ու կարևոր բազա է հանդիսանալու Անտարկտիդա ուղևորվող գիտական արշավախմբերի համար:
Նոյեմբերի 7-ին նոր կայանի շինարարության աշխատանքի անցկացման համար Շանհայից կմեկնի գիտական արշավախումբ:
Ծրագրվում է, որ «Տայշանը» կաշխատի դեկտեմբերից մարտ: Դրա աշխատակիցները կզբաղվեն սառույցների, Անտարկտիդայի մթնոլորտի ուսումնասիրությամբ: