Կիմ Չեն Ինը խոստովանել է, որ զոհված զինվորների մասին մտածելիս չի կարողանում քնել


19:04 , 2 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինն այցելել է ռազմական զորավարժությունների ժամանակ զոհված զինվորների գերեզմանին: Այդ զինվորականները ծառայել են Ազգային բանակի 790-րդ վաշտում և զոհվել են հոկտեմբերի կեսերին՝ հականավային վարժանքների ժամանակ: Այս մասին գրում է Ria Novosti-ն:

Նրանց մահվան մանրամասները չեն նշվում, սակայն, ըստ տեղեկությունների, նավը վթարվել է Ճապոնական ծովում՝ Վոնսան նավահանգստից ոչ հեռու: Աղբյուրի խոսքերով` «խոսքը մի քանի զինվորների մասին է»:

Հյուսիսային Կորեայի առաջնորդը իր ցավակցությունն է հայտնել նրանց զոհվելու կապակցությամբ: «Ես չեմ կարողանում քնել, երբ մտածում եմ այդ քաջ մարտիկների մասին, ովքեր, չնայած երիտասարդ տարիքին, պատրաստ էին զոհվել հանուն հայրենիքի»,- ասել է Կիմ Չեն Ինը: 

Նա բոլոր զինծառայողներին կոչ է արել նմանվել նրանց: