Եթե պիտի ռոքը հոգու հանգստությանը խանգարի, դա հոգիների խնդիրն է. կարծիքներ հոգևորականից և երաժիշտներից


18:58 , 2 նոյեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Արարատյան Հայրապետական թեմի կայքում հրապարակված «Հափշտակություն ռոք երաժշտությամբ» վերնագրով հոդվածը, որտեղ ներկայացված են ուղղափառ հոգևորականների դիտարկումները ռոք երաժշտության մասին, թե այն կործանարար է քրիստոնյայի հոգու համար, համացանցում կարծիքների բախման առիթ է դարձել: Հոդվածում մասնավորապես ասվում է՝ կործանարար և կորստաբեր են քրիստոնյայի հոգու համար ջազ, փոփ, ռոք, պանկ, դիսկո երաժշտությունը, ժամանակակից հանրածանոթ երաժշտական մշակույթի ձևերն ու երևույթները, որոնք չեն սահմանափակվում միայն արվեստի բնագավառով, այլ վնասում են ժամանակակից երիտասարդների կյանքը բոլոր կողմերից: 

Թեմայի շուրջ Tert.am-ը զրուցեց Կոմիտաս վարդապետ Հովնանյանի, երաժիշտ Դավիթ Ամալյանի և «Բամբիռ» ռոք խմբի անդամ Արման Քոչարյանի հետ:

Կոմիտաս վարդապետ Հովնանյանը կարծիք հայտնեց, թե հոդվածում հիշատակված երևույթների մասին ոչ միայն հայ հոգևորականներն են պարզապես բարձրաձայնել, այլ այդ մասին խոսում են շատ գիտնականներ, հոգեբաններ, որոնք գտնում են, որ հարդ ռոք, մետալ, ռեփ երաժշտական ոճերն իրենց բացասական ազդեցությունն ունեն երիտասարդների ներաշխարհի վրա:

«Այդ երաժշտությունները հնչում են դիսկոտեկներում, որոնք մատուցվում են շատ բարձր, և դա ազդում է երիտասարդների ներաշխարհի վրա: Իսկ դա ոչ թե ասված է հոգևորականների կողմից, այլ նաև հոգեբանների»-ասաց նա՝ նշելով, թե չի կարծում, որ այդ հայտարարությունը պետք է հիվանդագին ընդունել:

«Եկեղեցին մտածում է իր հոտի անդամների հոգևոր ներդաշնակության մասին,-նկատեց Կոմիտաս վարդապետը,- եթե այսօր ապացուցվում է, որ օրինակ՝ նարկոտիկներն ազդում են մարդու ֆիզիկական, հոգեկան իրավիճակի փոթորկման վրա, բնական է՝ այն, ինչը կարող է խախտել երիտասարդների ներաշխարհը, մտահոգիչ է եկեղեցու համար»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ