18:14 , 2 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Եգիպտոսը կխստացնի անվտանգության միջոցառումները պաշտոնանկ արված նախագահ Մուհամմադ Մուրսիի դատավարությունից առաջ, որը տեղի կունենա նոյեմբերի 4-ին: Այս մասին գրում է MIGNews-ը:
Մոտ 20 հազար ոստիկաններ և զինվորներ կհսկեն կայանալիք դատավարությունը, քանի որ իսլամիստ ընդդիմադիրները զանգվածային բողոքի ակցիաներ են ծրագրում:
ՆԳ նախարարության աշխատակիցները զգուշացրել են, որ բողոքարկողների`դատարանի դահլիճ ներխուժելու ցանկացած փորձ կարգելվի, իսկ անհրաժեշտության դեպքում նաև ուժ կկիրառվի: