Ովքե՞ր են համոզմունքային բուսակերները


18:41 , 2 նոյեմբեր, 2013

Բուսակերներին բնութագրելիս ես շատերի կողմից լսել եմ որոշակիորեն սխալ կարծիքներ: Դրանք մոտավորաապես այսպիսին են`
- բուսակերները անկամք ու հնազանդ են,
-անխոհեմության հետևանքով անսկզբմունքային են,
- ուղեղի բջիջների անհամաչափ աճից բխող բարիությամբ են օժտված
- սեռականով թերարժեք են,
- կյանքից կտրված են ու անհետաքրքիր:
Ավելին կարելի է մեջբերումով նշել, բայց այդ ամենը միայն թյուր կարծիք է և մարդկային զանգվածներին հիմարացնելու փորձ:
Ինքս, մինչ բուսակերության անցնելը, եղել եմ սարսափելի մսակեր, մորս պատրաստած ուտեստները անխտիր, իմ պահանջով, մսով էին: Էնպես որ, ես էդպես հեշտ ու հանգիստ մսեղենից հրաժարվողը չէի: Երբ ես ծանոթացա ու իմ կարելիության սահմաններում յուրացրեցի ահիմսա-ի (շրջապատող էություններին չցավեցնելու) տեսողությունը, ամենայն ինքնազրկումով ու պատասխանատվության զգացումով վերաբերվելով այդ խնդրին, մի կերպ ազատվեցի այդ կործանարար սովորույթից:
«Մի սպանի՛ր» սկզբունքով առաջնորդվող բուսակերները, տիրապետում են շատ անգնահատելի որակների, որոնք են`
- համբերատար են ու ներող,
- խոհեմ են, մեծահոգի, սրտացավ,
-նրանք շատ լավ զանազանում են խաբեբաներին` հնարավորինս անընդհատ գտնվելով արթմնիության վիճակում,
- սիրում են բոլորին ու ամենը` զերծ լինելով մոտիվացիոն պատրանքներից. իհարկե այդ բոլորը պետք է զարգացնել,
-կամային բարձր որակներով օժտված լինելով` գնում են իրենց ճանապարհով, չսասանվելով բազմաբնույթ որոգայթներից, բայց զիջող են, վեհանձ:
Ինձ ճիշտ հասկացեք, ես իմ անձը չեմ փառաբանում, եթե կուզեք` իմ անձը այստեղ ոչ մի արժեքով էլ չի արժևորվում, պարզապես մարդկային բազմությանը իրազեկում եմ այն բոլոր դրականները, որոնց կարող են տիրապետել բոլորը` ընդամենը բուսակերության անցնելով: Բոլոր մնացած քննադատությունները անհիմն են` այսինքն հիմք չունեն, այսինքն բարբաջանքներ են:
Ամենակարևորը օրը երկու անգամ, պարտադիր պետք է կաթ խմել, առանց որի կարելի է ասել, անհնար է ՄԱՐԴ մնալ: