30 տարի շարունակ 5 ընկերները 5 տարին մեկ լուսանկարվել են միևնույն դիրքում (7 Photo)


17:30 , 2 նոյեմբեր, 2013

1982թ.-ին 5 տղա լուսանկարվել են Կալիֆոռնիայի Կոպկո լճի մոտ: Սրանում ոչ մի տարօրինակ բան չկա:   

Նրանք շարունակում էին ամեն տարի հավաքվել այնտեղ: 1987թ.-ին նրանք մտածեցին, որ զվարճալի կլիներ միևնույն դիրքում նորից լուսանկարվել: Այս կերպ նրանք ասես վերարտադրեցին 1982 թ.-ի լուսանկարը: Դե սա էլ առանձնապես արտասովոր չէ: 

Հետո եկավ 1992 թվականը: Տղաները շարունակում էին ընկերություն անել և ամեն տարի ուղևորվել դեպի լիճը: Երբ նրանք երրորդ անգամ լուսանկարվեցին միևնույն դիրքում, նրանք արդեն գիտակցում էին, որ դա նրանց համար ավանդույթ էր դարձել:  

1997…

2002…

2007…

2012…

Արդյո՞ք նրանք կրկին կհանդիպեն 2017 թ.-ին լուսանկարվելու համար: Աջ կողմում պատկերված Ջոն Դիքսոնն ասում է. 

-Մենք ծրագրում ենք անել դա մեր ողջ կյանքի ընթացքում, ինչ էլ որ պատահի: Քանի դեռ ողջ կլինի մեզնից թեկուզ մեկը, նա տեսախցիկի առաջ կնստի միևնույն դիրքում լուսանկարվելու համար: Անգամ երբ մենք բոլորս էլ մահացած կլինենք, գուցե կգտնվի մեկը, ով մեզ համար կլուսանկարի դատարկ նստարանը: