Աշխարհի ամենառոմանտիկ հանգստավայրերը (Photo)


22:30 , 2 նոյեմբեր, 2013

Դուք ցանկանում եք թաքնվել ամբողջ աշխարհից և անմոռանալի հանգիստ անցկացնել Ձեր երկրոդ կեսի հետ: Կարող եք Ձեր ընտրությունը կատարել ստորև ներկայացվող ռոմանտիկ հանգստավայրերից մեկում: 

1. Chiva-Som, Հուա-Հին, Թաիլանդ

Самые романтичные курорты мира фото 1

Հուա-Հին թայվանյան թագավորներն ընտրել են որպես իրենց ամառային հանգստավայր: Յոթ հեկտար հողերը զարդարված են այգիներով և ավազաններով: Բարիգալստյան թեյախմությունից հետո Ձեր անձնական խորհրդականը կարող է օգնել կազմել հանգստի գրաֆիկը: Ծրագրի մեջ կարող են ներառվել խոհարարական դասընթացները, մեդիտացիան, յոգան և թայվանյան մերսումը:


2. Pueblo Bonito Pacifica Resort, Կաբո-Սան-Լուկաս, Մեքսիկա

Самые романтичные курорты мира фото 2

Հյուրանոցում կա 154 սենյակ, մասնավոր լողափ, որտեղ ոչ ոք Ձեզ չի անհանգստացի: Ձեր ցանկությամբ լողափին կարող են մահճակալ տեղադրել և ընթրիք մատուցել: Ձեր տրամադրության տակ են նաև երկու լողավազանները` ստորջրյա երաժշտությամբ, թենիսի դաշտերը և կակտուսների անչափ գեղեցիկ այգին:


3. Couples Sans Souci, Օչո Ռիոս, Ճամայկա

Самые романтичные курорты мира фото 3

Այստեղ Ձեզ կառաջարկեն հանգիստն անցկացնելու մի քանի տարբերակներ: Դուք կարող եք ընտրել  խաղաղ հանգիստ տնակներում կամ արկածներ փնտրել լեռներում:  Bella Vista ռեստորանի հրաշալի ճաշատեսակներն անմոռանալի կդարձնեն Ձեր հանգիստը: Ցանկության դեպքում կարող եք օգտվել նաև դայվինգի հնարավորությունից:  


4. Excellence Punta Cana, Դոմինիկյան Հանրապետություն

Самые романтичные курорты мира фото 4

Այս հրաշալի հանգստավայրը նման է դրախտի: Այն իր այցելուներին առաջարկում է  սպիտակ ավազից լողափեր, 8 ռեստորան, 10 բար, երկու հսկայական լողավազան և բարձրակարգ համարներ`դեպի ծովը հիանալի տեսարանով: Ձեր հանգիստը կզուգակցվի յոգայի պարապմունքներով, ձիերի վրա զբոսանքներով, տոնախմբություններով: Կարող եք Ձեր ժամանցը հիմնականում անցկացնել լողափին, քանի որ այստեղ ամեն երեկո կազմակերպվում են հետաքրքիր ծրագրեր:


5. Royal Davui Island Resort, Ֆիջի

Самые романтичные курорты мира фото 5

Այս հանգստավայրն այնքան հեռու է գտնվում, որ միայն ուղղաթիռով կամ նավով է հնարավոր այնտեղ հասնել. այն իրական դրախտի է նման:  Հանգստավայրում կան , գեղեցիկ այգիներ և բազմազան ծաղիկներ, լողավազաններ և լոգարան բաց երկնքի տակ և 16 առանձնատուն, որտեղից անհավանական տեսարան է բացվում դեպի ամբողջ տեղանքը: Նախաճաշին շամպայն է մատուցվում, ինչպես նաև կարող եք մեկնել դայվինգի  և լողալ դելֆինների և կրիաների հետ: