Խուսափեք նստակյաց կյանքից


21:25 , 2 նոյեմբեր, 2013

Հայտնի է, որ նստակյաց կենսակերպը հանգեցնում է ճարպակալման, և, որպես հետևանք, նաև շաքարախտի, բարձր ճնշման ու հոդերի վնասվածքների: Սակայն, գիտնականներն այժմ պնդում են, որ ֆիզիկական ակտիվության պակասը առանձին հիվանդություն է:

Մայքլ Ջոյները՝ Մայո կլինիկայից, հանգել է այն համոզման, որ մարդիկ, ովքեր ի վիճակի չեն իրենց ստիպել պարապել երկար ժամանակ, վնասում են իրենց առողջությանն` անկախ քաշից: Մարմնում սկսվում են հատուկ գործընթացներ: Ֆիզիկական ճնշման արդյունքում սրտի աշխատանքը զգալիորեն արագանում է, ոսկորները թուլանում են, մկաններն այրվում են, նվազում է արյան ծավալն ու դիմացկունության ցուցանիշը:

Այդ պատճառով, որոշ ժամանակ պարապելուց հետո, մարդն արագ կորցնում է ուժերը, ինչը ստիպում է նրան դադարեցնել պարապմունքները: Ջոյները խորհուրդ է տալիս պարապել չցանկանալու դեմ պայքարել այնպես, ինչպես ծխելու կամ հարբած մեքենա վարելու դեմ՝ քարոզչական աշխատանքներ իրականացնել ու տարբեր միջոցներ ձեռնարկել:
Ֆիզիկական ակտիվության ցածր մակարդակն ահրաժեշտ է բուժել որպես առանձին հիվանդություն, այլ ոչ թե որպես հիմնական հիվանդության պատճառ կամ հետևանք: Որպեսզի փոփոխությունները զգալի դառնան, մասնագետը խորհուրդ է տալիս շաբաթական առնվազն երեք անգամ գոնե 10 րոպե տրամադրել ֆիզիկական վարժություններին:

Կից նյութն՝ այստեղ