ԵՊՀ-ի 20-ամյա ուսանողը Երևանում «Նիվա»-ով դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Դերժավա» ընկերության տնօրենի «BMW»-ին


17:19 , 2 նոյեմբեր, 2013

Shamshyan.com-ը գրում է.

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արտաշես Վանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 1-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 23:00-ի սահմաններում Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի բնակիչ՝ 20-ամյա Արման Անդրեասյանն իր կողմից վարած Վազ 21213 մակնիշի 27 TՏ 777 համարանիշի ավտոմեքենայով Սարալանջի փողոցում թիվ 68 էլ.սյան դիմաց դուրս է եել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Երևան քաղաքի Ավետիսյան փողոցի բնակիչ՝ 32-ամյա Արման Աբրահամյանի վարած BMW մակնիշի 33 ՍԼ 707 համարանիշի ավտոմեքենային:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ