20:11 , 2 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Նոյեմբերի 6-ին Իռլանդիայի խորհրդարանի պալատում կքննարկեն մարիխուանայի օրինականացման հնարավորությունը, հայտնում է Euromag-ը:
«Մարիխուանայի ապաքրեականացումը կարող է Իռլանդիային բերել տարեկան 320 մլն եվրո»,- հայտարարել է դրա օրինականացման հեղինակ Լյուկ Ֆլենագանը:
Նա ասել է, որ երկրի կառավարությունը պետք է նոր օրենքներ ընդունի, որոնք կթույլատրեն թեթև թմրանյութերը:
«Ինձ համար ակնհայտ է, որ չեն կարող չլինել ֆինանսական եկամուտներ»,- համոզված է նա:
Վերջինս առաջարկում է նաև ստեղծել «սոցիալական ակումբներ», որտեղ այն կաճեցվի ոչ առևտրային նպատակներով, գրում է Independent-ը: