Արմեն Մարտիրոսյանն այցելել է Շանթ Հարությունյանին, ում հարգում է ազատ մտածողության համար


16:55 , 2 նոյեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը երեկ այցելել է Ազատության հրապարակում հեղափոխություն հայտարարած Շանթ Հարությունյանին և իր զորակցությունը հայտնել նրան:

Այս մասին Tert.am-ին հայտնեց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Ես իրեն հարգում եմ իր ազատ մտածողության համար: Ես ողջունում եմ հեղափոխության մասին իր այդ հայտարարությունը: Նաև իմ պատրաստակամությունն եմ հայտնել պայքարին աջակցելու»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը հայտարարել էր, որ մինչև դեկտեմբերի երկուսը պատրաստվում է հեղափոխություն անել, և ի պատասխան հարցի, թե ինչ երաշխիք, որ դա իրեն կհաջողվի, ասել էր. «Երաշխիքը նրանում չէ, որ կհաջողվի, թե չէ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ