«Բարսելոնայի» թերությունները շատ քիչ են. Անչելոտի


16:31 , 2 նոյեմբեր, 2013

Lurer.com-ը գրում է.

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կարծում է, որ կատալոնյան «Բարսելոնայի» խաղում թերությունները շատ քիչ են,- տեղեկացնում է իսպանական մամուլը:

«Բարսելոնան նույնքան ուժեղ է, որքան վերջին տարիների ընթացքում: Թիմը խաղի հստակ փիլիսոփայություն ունի: Բոլոր թիմերն էլ թերություններ ունեն, սակայն կատալոնացները  գրեթե հաղթել են իրենց բոլոր խաղերը: Այնպես որ, այս թիմի խաղում շատ թերություններ չեմ տեսնում»,- հայտարաել է Անչելոտին:

Նշենք, որ մրցաշրջանի առաջին կլասիկոն ավարտվեց հենց կատալոնացիների հաղթանակով՝ 2:1 հաշվով: