Ադրբեջանում ԻԻՀ դեսպան. Իրան-ԱՄՆ հարաբերությունների բարելավումը կնպաստի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը


16:01 , 2 նոյեմբեր, 2013

Ադրբեջանում ԻԻՀ դեսպան. Իրան-ԱՄՆ հարաբերությունների բարելավումը կնպաստի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանըPanorama.am-ը գրում է.

«Իրանը ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված առաջարկությունների փաթեթ է մշակել»,-այդ մասին Ադրբեջանում Իրանի դեսպանության պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է դեսպան Մոհսեն Փաք Այինը:

Իրանի դեսպանը, ադրբեջանական «Իրավունք և ազատություն» ամսագրին տված հարցազրույցում, անդրադառնալով Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև առկա հակամարտությանը և այդ համատեքստում հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման հավանականությանը, մասնավորապես պատասխանել է. «Քանի դեռ ԼՂ հակամարտությունը չի լուծվել, հավանականություն կա, որ պատերազմը կարող է վերսկսվել: Տարածաշրջանում անվտանգության խաթարումը Իրանի համար վտանգ է ներկայացնում: Իրանը և՛ Հայաստանի և՛ Ադրբեջանի հետ ցամաքային սահման ունի, հետևաբար անվտանգության հաստատումը բխում է Իրանի շահերից: Վերջին շրջանում թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի սպառազինության ավելացումը պատերազմի վերսկսման հավանականությունը մեծացնում է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ