16:03 , 2 նոյեմբեր, 2013Արեգակը ընդամենը մեկն է տիեզերքի բյուրավոր աստղերից` չափազանց տաք գազի հսկայական գունդ, որն առաջացել է մի քանի միլիարդ տարի առաջ: Այսպիսով, հաստատ կլինեն շատ ավելի ուշագրավ և արտասովոր աստղեր, քան արեգակն է:
1 Կրկնակի աստղեր` նրանց շուրջ պտտվող կրկնակի մոլորակներով

Մինչ այժմ միայն չորս մոլորակ է հայտնաբերվել, որոնք պտտվում են երկու աստղով աստղային համակարգի շուրջ: Սա նշանակում է, որ քիչ հավանական է, որ Տատուինը գոյություն ունենա: Գիտնականներն ուղղակի շոկի մեջ էին, երբ վերջերս հայտնաբերվեց երկու աստղով աստղային համակարգ, որի շուրջ պտտվում է ոչ թե մեկ, այլ երկու մոլորակ:
Քեպլեր-47 համակարգը ունի երկու աստղ, որոնցից մեկը մոտավորապես արեգակի չափի է, իսկ մյուսը` երեք անգամ ավելի փոքր: Այս երկու աստղերի շուրջ պտտվում են մի քանի մոլորակներ, որոնցից մեկը գտնվում է այսպես կոչված «բնակելի գոտում»: Սակայն, սա իրականում բնակելի գոտի չէ, քանի որ տվյալ մոլորակը գազային է: Քեպլերի համակարգի հայտնաբերումից հետո աստղագետների մոտ վերածնվեց այն հույսը, որ Երկիր մոլորակից բացի բնակելի այլ մոլորակներ ևս կարող են գոյություն ունենալ:

Ուշադրություն դարձրեք` սա տիեզերքի ոչ թե ամենամեծ, այլ ամենածանր աստղն է: R136a1 անունը կրող այս հսկայական աստղը իր քաշով 265 անգամ գերազնացում է արեգակին: Ժամանակին գտնում էին, որ նման քաշով աստղի գոյությունն ուղղակի անհնար է: Հետաքրքրական է, որ գիտնականները կարծում են, որ ժամանակի ընթացքում այս աստղը «քաշ է գցել»: Երբ այն նոր էր առաջացել` մի քանի միլիոն տարի առաջ, այն հավանաբար կշռում էր Արեգակից 320 անգամ ավելի: Հավելենք նաև, որ այն 35 անգամ ավելի լայն է, քան Արեգակը:
Նման հսկայական կշիռ ունեցող աստղը չէր կարող երկար ձգել, ինչի մասին է վկայում աստղի քաշի արագ կորուստը: Գիտնականները կանխատեսում են, որ R136a1-ը կպայթի մի քանի միլիոն տարի հետո: Լավն այն է, որ այն գտնվում է մեզանից 170,000 լուսնային տարվա հեռավորության վրա, ուստի Երկիր մոլորակի բնակիչները չեն տուժի, եթե այն պայթի:

Մեր արեգակնային համակարգում ամենափոքր մոլորակներն այն մոլորակներն են, որոնք ամենից մոտ են գտնվում Արեգակին: Գազային բոլոր հսկա մոլորակները գտնվում են տիեզերքի սառած հեռավոր անկյուններում: Կան աստղեր, որ «գողացել են» իրենց մոտ գտնվող մոլորակների արբանյակները: Այս վիթխարի մոլորակները կոչվում են տաք Յուպիտերներ, և դրանցից շատերն անգամ ավելի մոտ են իրենց աստղին, քան Մերկուրին: Վերջերս կատարված հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ այս մոլորակները կարող են «գողության զոհ» լինել: Տաք Յուպիտերն առաջանում է իր աստղից շատ հեռու: Այնտեղ հեշտությամբ կարող են առաջանալ և շրջապտույտներ գործել տարբեր արբանյակներ: Ժամանակի ընթացքում վիթխարի աստղի ձգողականության ուժի շնորհիվ մոլորակն ավելի ու ավելի է մոտենում աստղին: Երբ նրանց միջև քիչ հեռավորություն է մնում, աստղը «բռնագրավում է» մոլորակի ուղեծրով պտտվող արբանյակներին, ինչից հետո դրանք սկսում են պտտվել տվյալ աստղի շուրջ:

PSR J1841-0500-ը պուլսար (զարկերակային), թեթև ու արագաշարժ աստղ է, որը կարող է շրջապտույտ կատարել կես միլիվայրկյանում: Նման բարձր արագությունն առաջացնում է լույսի պայծառ ճառագայթներ (հայտնի իբրև զարկերակներ), որոնք արձակվում են կանոնավոր դադարներով:
2009 թ.-ին գիտնականները նկատեցին, որ լույսի ճառագայթները դադարել են: Եթե նման բան կատարվեր Արեգակի հետ, աշխարհը կսառցակալեր: Պուլսար աստղերը ժամանակ առ ժամանակ դադարում են գործել: Նրանց «անգործությունը» սովորաբար տևում է միայն մի քանի րոպե: Այնուամենայնիվ, PSR J1841-0500 աստղի մոտ դա տևեց 580 օր: Որոշ ժամանակ անց բոլոր գիտնականները հայտարարեցին, որ աստղը մարել է: Սակայն 2011 թ.-ի օգոստոս ամսին աստղը նորից սկսեց կանոնավոր կերպով ճառագայթներ արձակել` ասես ոչինչ էլ չէր պատահել: Ոչ ոք չգիտի, թե ինչ պատճառով էր աստղը մարել և ինչը ստիպեց նրան նորից ակտիվանալ: Չի հաջողվել պարզել նաև, թե արդյոք այն մարած ժամանակ շարունակում էր իր շրջապտույտները: Այս ամենից գիտնականները մի ենթադրություն են արել. այլ աստղեր ևս կարող են ցանկացած ժամանակ անհետանալ և կրկին հայտնվել:
5 Ֆոմալհաութ աստղային համակարգը

Երեք աստղերով աստղային համակարգերը նոր հայտնագործություն չեն և ոչ էլ ապշեցուցիչ են. չէ՞ որ անգամ հինգ աստղերով աստղային համակարգ է հայտնաբերվել: Այս աստղերը սովորաբար բավականին մոտ են գտնվում իրար, սակայն Ֆոմալհաութ համակարգի դեպքում ամեն ինչ այլ է: Ժամանակին կարծում էին, թե սա սովորական աստղային համակարգ է, որում երկու աստղ կա, սակայն վերջերս հայտնաբերվեց երրորդ աստղը, որը բավականին հեռու է գտնվում մյուս երկու աստղերից:
LP867-10-ն դեռ վաղուց էր հայտնի աստղագետներին, սակայն մինչև վերջերս նրանք կարծում էին, որ այն Ֆոմալհաութ համակարգի հարակից աստղերից է: Այնուամենայնիվ, աստղի արագության վերաբերյալ բացահայտված նոր տեղեկատվությունը դրդել է գիտնականներին դասել այն Ֆոմալհաութ համակարգի աստղերի թվին: Այն անվանվել է Ֆոմալհաութ C: Այն բավականին հեռու է գտնվում Ֆոմալհաութ A-ից և Ֆոմալհաութ B-ից, սակայն կան բոլոր նշանները ենթադրելու համար, որ այս բոլոր երեք աստղերը միասին են աշխատում` տիեզերքի իրենց փոքրիկ հատվածը ջերմացնելու համար: