15:36 , 2 նոյեմբեր, 2013
Footsport.am-ը գրում է.
Նոյեմբերի 3-ին Ռուսաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունում Կրասնոդարում հետաքրքիր մրցավեճ է սպասվում. Միմյանց դեմ կխաղան տեղի թիմերը`<<Կրասնոդարը>> և <<Կուբանը>>: Այլ կերպ ասած` հետաքրքիր ու անզիջում դերբի է սպասվում, որի գլխավոր դերակատարներից մեկը կարող է դառնալ Հայաստանի հավաքականի և <<Կրասնոդարի>> կիսապաշտպան Մարկոսը: Ինչպես հայտնի է, Մարկոսը նախկինում հանդես էր գալիս հենց <<Կուբանում>> և այդ թիմից է այս տարի տեղափոխվել <<Կրասնոդար>>: Բնական է, որ նրա նկատմամբ հետաքրքրությունն առանձնահատուկ է:
Վերջերս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը <<Կրասնոդարի>> կազմում գրեթե մրցասպարեզ չէր մտնում, սակայն գավաթային վերջին հանդիպմանը ֆուտբոլիստը կրկին խաղալու հնարավորություն ստացավ և բավականին ակտիվ ու արդյունավետ գործեց` դառնալով 2 գոլի հեղինակ, ինչը հնարավորություն է տալիս ենթադրել, որ առաջիկա հանդիպմանը մարզիչները նրան չեն անտեսի: Մարկոսը <<Կրասնոդարի>> պաշտոնական կայքին տված հարցազրույցոււմ նշում է այդ խաղի կարևորությունը:
<<Դերբին ունի իր յուրահատկությունը, երկու կողմերն էլ ձգտում են հաղթանակի, և ոչ մեկը չի մտածում ոչ-ոքիի մասին: Դա է պատճառը, որ դերբիում միշտ մրցասպարեզ ես մտնում առավելագույնս նպատակամղված` մրցակցին գերազանցելու: Եվ նման խաղերում ոչ մի նշանակություն չունի մրցաշարային աղյուսակում թիմերի զբաղեցրած տեղերը>>:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ