Բրյուսելի կենտրոնում տեղադրելու են 17 մետրանոց եղևնի


15:18 , 2 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Հիշելով անցած տարի Սուրբծննդյան տոնական եղևնու անհաջող փորձի մասին, երբ տեղադրվել էր մեծ դժգոհությունների տեղիք տված էլեկտրական եղևնի, Բելգիայի մայրաքաղաքի իշխանությունները որոշել են, որ այլևս հարկավոր չէ փորձարկումների ենթարկել ավանդույթները, գրում է Le Soir-ը:

Երկրի գյուղատնտեսության նախարարը ներկայացրել է 17 մետրանոց եղևնի, որը մոտակա օրերին կտեղադրվի Բրյուսելի կենտրոնում: