14:42 , 2 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Այսօր «Վրացական երազանքի» քաղխորհուրդը միաձայն հավանության է արժանացրել Իվանիշվիլիի առաջարկած՝ երկրի ապագա վարչապետի թեկնածությունը:
Խորհրդարանի պատգամավոր Զաքարիա Կուցնաշվիլին և քաղխորհրդի մյուս անդամները, սակայն, հայտարարում են, որ երկրի ապագա վարչապետի անունը կհայտարարվի այսօր՝ օրվա երկրորդ կեսին Իվանիշվիլիի՝ խորհրդարանական մեծամասնության հետ հանդիպումից հետո:
Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի անդամները հրաժարվել են անվանել երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի առաջարկած երկրի կառավարության ղեկավարի անունը, սակայն տեղի ԶԼՄ-ները ու քաջատեղյակ աղբյուրները հայտարարում են, որ այդ պաշտոնին նշանակվելու է Վրաստանի ներքին գործերի նախարար Իրակլի Գարիբաշվիլին: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը: