14:36 , 2 նոյեմբեր, 2013Aysor.am-ը գրում է.
Հարաբերություններում ծագած խնդիրները ինտերնետով քննարկելը ի վերջո բերում է նրան, որ զույգը բաժանվում է: Նման եզրակացության են եկել Ամերիկայի BYU համալսարանի հետազոտողները, ովքեր ուսումնասիրության համար աշխատել են 138 զույգի հետ:
138-ի կեսը նշանված է եղել, 40 %-ը եղել է լուրջ հարաբերությունների մեջ, իսկ 16%-ը՝ ամուսնացած:
Նրանք պատմել են, թե որքան հաճախ են շփվում համացանցում և ինչ հաճախականությամբ են այնտեղ քննարկում ծագած խնդիրները:
Ինչպես փոխանցում է ria.ru-ն, պարզվել է, որ զույգերի 82%-ը օրվա ընթացքում շփվում է կարճ հաղորդագրություններով, իսկ 7%-ը շփվում է սոցիալական ցանցերում: Հարցված տղամարդկանց մեծ մասն ասել է, որ սոցիալական ցանցերում հաճախակի շփումը սիրելի էակի մասին բոլորովին չի խոսում լավ հարաբերությունների մասին: Սակայն, երբ խոսքը վերաբերել է սկսվող հարաբերություններին, նրանք նշել են, որ սոցիալական ցանցը լավ միջոց է մտերմանալու համար:
Իսկ հարցված կանանաց մեծ մասն ասել է, որ կարճ հաղորդագրություններով խնդիրները քննարկելը միայն ավելի է բարդացնում իրավիճակը: Կանայք նաև դժգոհել են իրենց սիրելիների՝ նոր տեխնոլոգիաների հանդեպ ունեցած վերաբերմունքից: Նրանց մեծ մասն ասել է, որ նյարդայանում է, երբ սիրելի մարդը իր կողքին զբաղված է լինում հաղորդագրություն գրելով, կամ սոցիալական ցանցի լրահոս նայելով: