13:45 , 2 նոյեմբեր, 2013
Լևոն Տեր-Պետրոսյանին խնդրեք այլևս չխոսի: Նրա խոսքը մեզ միշտ տեղափոխում է 1991-1995 թվականները: Սա այսօրվա հետ կապված:
Վերադառնանք երեկվան:
Ամսվա առաջին օրը հեղափոխական տրամադրության մեջ էր: Շանթ Հարությունյանը հեղափոխություն է անում: Ոչինչ, որ նրա խոսացածները ոչ ոք չի լսում, բայց նրան շնորհակալ եմ, քանի-որ նրա հայտնվելով լրատվականները ավելի քիչ են խոսում ու գրում Քիմ Քարդաշյանի ու Վարդաի մասին: Կեցցէ Շանթ Հարությունյանը: Նրա հեղափոխուոյթւնը ստացվում է… Լրատվական դաշտում:
Յուրի Վարդանյանի որդին վերջերս ձերբակալվել էր:Հետո պարզվեց, որ նախարարի որդին գործազուրկ է և չի կարողանում մասնավոր դատապաշտպան վերձել, իսկ պետությունը մեծհոգաբար տրամադրեց նրան դատապաշտպան: Երեկ էլ պարզ դարձավ, որ նախարարի որդին արդեն ունի գումար, չէ չէ ես նրա անձնական բյուջեով չեմ հետաքրքրվում, ուղղակի երեկ իմացանք, որ նա հրաժարվել է պետական դատապաշտպանից և ունի սեփականը: Ճիշտա էլի, եթե մի բան շատ ես ուզում ունենում ես:
Վաչե Արամյան, իհարկե այս անունը շատերին ոչինչ չի ասի, իսկ մնացածն էլ միանգամից կճանաչեն նրան: Պատմեմ նրա մասին, ուրեմն ինքը երգիչա (աստղ) էլի ու իրան ճանաչում են նրանով, որ երգում էր Բալա-Բալաի մասին: Երեկ նրա նոր երգի պրեմյերան էր ու բոլորս իմացանք, որ բալաի անունը Օլյա է:Մոտավորապես 9 ամիս հետո, սպասեք Վաչե Արամյանի, ոչ թե Բալա, այլ բալես երգի պրեմերային