13:09 , 2 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը ժամանել է Բաքու:
Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, Ֆորի գործընկերները` ամերիկացի և ռուս համանխագահներ Ջեյս Ուորլիքը և Իգոր Պոպովը, Ադրբեջան կժամանեն այս հանգստյան օրերին:
Նոյեմբերի 4-ին միջնորդները կհանդիպեն Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպմանը կողմերը կքննարեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կրագավորմանն ուղղված բանակցությունների հետագա ընթացքը, որից հետո կմեկնեն Երևան:
Համանախագահների այցի նպատակն է կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը: