10 առեղծվածային գտածոներ, որոնք ենթադրաբար պատկանել են այլմոլորակայիններին


12:47 , 2 նոյեմբեր, 2013

Որոշ մարդիկ ասում են, որ այլմոլորակայինները Երկրի պատմության ընթացքում բազմիցս այցելել են մեր մոլորակ: Շատ պատմություններ կան, թե ինչպես են այլմոլորակայինները մարդկանց առևանգել, կամ ինչպես են նրանք ականատես եղել ՉԹՕ-ների, սակայն ճշմարտությունը հորինվածքից միշտ դժվար է եղել տարբերակել: Իսկ ի՞նչ կասեք անտիկ ժամանակներում մարդկանց կողմից պատրաստված արձանների ու կառույցների մասին, որոնց ծագումն ու ստեղծումը մինչը այսօր ուղղակի առեղծված է: Այս հոդվածում փորձել ենք  առանձնացնել այնպիսի 10 օրինակներ, որոնք կարծես թե ապացուցում են այլմոլորակայինների գոյության մասին:

 10  ՉԹՕ-ի մեխանիզմների ռուսական որդնակը 

10

Ռուսաստանի Պրիմորսկիյ Կրայի կենտրոն  Վլադիվոստոկում մի մարդ տարօրինակ մի իր էր գտել: Այդ իրը շատ նման էր մեխանիզմների որդնակի (պտուտականման ատամնավոր անիվ) մասնիկի: Չնայած, Ռուսաստանում մեխանիզմների մասնիկներ գտնելն այնքան էլ տարօրինակ չէ, սակայն այս մարդուն գտածոն շատ հետաքրքրեց, և նա այն ցույց տվեց գիտնականներին: Հետազոտությունը ցույց տվեց, որ դա գրեթե մաքուր ալյումին էր ու պատրաստված էր արհեստականորեն: Բացի այդ պարզվել էր, որ այն ավելի քան 300 միլիոն տարեկան է: Սա բազմաթիվ հարցեր առաջ բերեց, քանի որ այդ մաքրության ու կառուցվածքի ալյումինի մեխանիզմներ մարդիկ սկսել են պատրաստել միայն 1825թ.-ից: Հետաքրքիր է նաև այն, որ այս իրը շատ նման է այն մասնիկներին, որոնք օգտագործվում են միկրոսկոպիկ տեխնիկակական սարքերի մեջ:
Չնայած  շատերը նշում են, թե դա  այլմոլորակայինների տիեզերանավերից է հայտնվել մեր մոլորակում, այնուամենայնիվ, գիտնականները չեն շտապում որևէ եզրակացություն անել ու պատրաստվում են այլ հետազոտություններ անցկացնել, որպեսզի կարողանան ավելին «ճանաչել» այդ իրը ու ավելի ստույգ տեղեկություններ հայտնել հանրությանը:

 9  Քարե գլուխը Գվատեմալայում

9

1930-ականներին հետազոտական արշավախումբը մի հսկայական փորագրված քարե արձան գտավ Գվատեմալայի ջունգլիների կենտրոնում: Գտածո արձանի վրա փորագրաված հսկայական դեմքի դիմագծերը չէին համապատասխանում մայաների դիմագծերին կամ էլ այլ մարդկանց դիմագծերի, ովքեր բնակվում էին տվյալ տարածաշրջանում: Գանգի երկարավուն կառուցվածքն ու հստակ դիմագծերը կարծես պատմության գրքերում երբեք չեն եղել:
Հետազոտողները պնդել են, թե արձանի յուրօրինակ դիմագծերը պատկանել են անտիկ այլմոլորակային քաղաքակրթության, որն ավելի զարգացած է եղել, քան նախնադարյան քաղաքակրթություններից որևէ մեկը: Հնարավոր է, որ աշխատանքը մերօրյա արվեստագետներից մեկի ձեռքի աշխատանքն է կամ էլ ուղղակի հորինվածք: Ցավոք, չենք կարող դեռևս պարզել:

 8 Ուիլյամսի Էնիգմալիթը

8

1998թ.-ին Ջոն Ուիլիամս անունով մի արշավական տարօրինակ մետաղական ելուստ է գտնում ցեխի մեջ: Նա, ցեխից հանելով տարօրինակ իրը, քարից մի էլեկտրական սարք է գտնում, որը, ակնհայտորեն, ձեռքի աշխատանք էր: Այն շատ նման էր էլեկտրական լիցքավորիչի: Գտածոն բոլոր  ՉԹՕ-ների մասին պատմություններ սիրող ու հավատացողների համար ընդունվեց որպես ՉԹՕ-ների կողմից ստեղծված առարկա: Դրա մասին սկսեցին գրել բոլոր լրատվական միջոցները: Էլեկտրականության ճարտարագետ-մեխանիկ Ուիլիամսը բացատրել է, որ էլեկտրական մեխանիզմն իրականում չի տեղակայվել կամ ինչ-որ կերպ ամրացվել քարին (գրանիտ), այլ քարը հենց դրա վրա է կազմավորվել: Շատերն «Ուիլիամի Էնիգմալիտ» քարե էլեկտրական սարքը համարում են ուղղակի հորինվածք, իսկ Ուիլիամսը հրաժարվում է ջարդել այն, սակայն պատրաստ է 500,000 դոլարով վաճառել ցանկացողներին: Հետազոտողները պնդում են, թե քարը 100,000 տարվա հնություն ունի, և եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա այս սարքն, ամենայն հավանականությամբ, մարդու ձեռքի աշխատանք է: Ուիլյամը պատրաստ է տրամադրել քարը հետազզոտության համար, սակայն երեք պայմանով` նա պետք է  ետազոտության ամբողջ ընթացքում ներկա լինի, քարը չպետք է ջարդվի ու ինքը չպետք է վճարի հետազոտության համար:

 7 Անտիկ ինքնաթիռներ

7

Ինկաներն ու Կոլումբիայի տարածքում ապրող բնիկներն այնպիսի առեղծվածային իրեր են իրենց հետևից թողել, որ մեզ այսօր  շփոթության մեջ են գցում: Այդ տարօրինակ իրերից մեկը անտիկ ինքնաթիռներն են, որոնք ռեակտիվ ինքնաթիռներին շատ նման ոսկե ֆիգուրներ են: Սկզբում գիտնականները կարծում էին, թե այդ ինքնաթիռանման արձանիկները թռչունների նմանությամբ են պատրաստվել, սակայն ավելի ուշադիր հետազոտելուց հետո, նրանք կարողացել են արձանիկների մասերը ավելի շատ նմանեցնել ռեակտիվ ինքնաթիռների թևերի, հավասարակշռությունը կայունացնող պոչի ու վայրէջքի համար սահմանաված մեխանիզմների: Այս ամենը մարդկանց դրդել է մտածել, որ ինկաները կապ են ունեցել այլմոլորակայինների հետ, ովքեր զարգացած ռեակտիվ ինքնաթիռներ են կառուցել, ու նույնիսկ ենթադրել, որ ինկաներն իրենք էլ գիտեին ինքնաթիռների կառուցման տեխնոլոգիաների մասին:
Այնուամենայնիվ, այս արձանիկները կարող էին ուղղակի թռչնի, մեղուների օրինակով պատրաստված լինել, և ոչ մի կապ իրականում չունենալ ինքնաթիռների հետ:

 6  Ուբեյդի մողես-մարդը

6

Իրաքի ալ Ուբեյդ հնագիտական տեղանքը իսկական «ոսկու հանք» է հնեաբանների ու պատմաբանների համար: Այս վայրից բազմաթիվ նախաշումերական ժամանակների (ուբեդական ժամանակաշրջանի Ք.ա. 5900-4000թ) իրեր են պեղվել: Այս իրերից շատերը բավականին տարօրինակ ու ահասարսուռ տեսք ունեն: Ուբեդական բազմաթիվ արձանիկներ մողես-մարդու տեսք ունեն, տարբեր` ոչ հատուկ դիրքերով, ինչը նշանակում էր, որ դրանք աստվածներ չէին (ինչպես Եգիպտական կենդանական գլուխներով աստվածները), այլ մողես-մարդկանց ռասսա:
Սա առաջացրել է  սողունանման տարբեր այլմոլորակայինների մասին պատմությունների ու տեսություների առաջ գալուն, ըստ որոնց, սողունանման այլմոլորակայինները ծպտված մինչև հիմա ապրում են Երկրի վրա` մեր կողքին: Գիտնականներին մինչ այսօր էլ չի հաջողվում հստակ հասկանալ այս արձանիկների բնույթն ու նշանակություը:

Շարունակելի...