News Of The World-ի լրագրողները գաղտնալսել են արքայազն Հարրիի ձայնային հաղորդագրությունը


12:43 , 2 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

News of the World թերթի լրագրողները «ճանկել են» Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի թողած ձայնային հաղորդագրությունը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Լոնդոնի Գերագույն դատարանում երդվյալ ատենակալներին ցուցադրել են գաղտնազերծված հաղորդագրությունը, որը արքայազն Չառլզի փոքր տղան թողել է իր ընկերներից մեկի հեռախոսին՝ խնդրելով օգնել իրեն էսսե գրել:

Արքայազնը հաղորդագրությունը ուղարկել էր 2005թ., երբ սովորում էր Սանդհերսթի զինվորական ակադեմիայում: 

Փաստաթուղթը պահվել է News of the World-ի թղթակցի՝ Կլայվ Գուդմանի մոտ, որը 8 մեղադրյալներից մեկն է, որոնք մեղադրվում են հեռախոսային հաղորդագրություններից տեղեկությունների տիրանալու և անօրինական գործողություններ ծավալելու համար:

Նրանք բոլորն էլ հերքում են իրենց հասցեին մեղադրանքները: