Օբամային մեղադրել են ֆոտոլրագրողների հետ շփվելու ցանկություն չունենալու մեջ


12:24 , 2 նոյեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Associated Press-ի լուսանկարիչները ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախագահության ժամանակ ընդամենը երկու անգամ են լուսանկարելու հնարավորություն ստացել: Ընդ որում, երկու անգամն էլ եղել է Օբամայի նախագահության առաջին ժամանակահատվածում:

Նման հայտարարություն է արել Associated Press-ի լուսանկարչական ծառայության ղեկավար Սանտյագո Լիոնը՝ AP Media Editors խորհրդաժողովի ժամանակ: