12:18 , 2 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Հայաստանում գներն աճում են ավելի արագ, քան Եվրամիության երկրներում: Սա են ցույց տալիս Եվրոստատի տվյալները:
Այսպես, այս տարի (սեպտեմբերին՝ 2012թ.-ի դեկտեմբերի համեմատ) մեր երկրում գները բարձրացել են 3.2 տոկոսով, այն դեպքում երբ ԵՄ երկրներում միջին գնաճը 4 անգամ փոքր է՝ 0.8 տոկոս: ԵՄ երկրներից գնաճն ավելի բարձր է միայն Մալթայում՝ 3.7 տոկոս: Այնուհետև ըստ գնաճի գալիս են Էստոնիան՝ 2.9 տոկոս և Նիդերլանդները՝ 2.2 տոկոս:
Եվրոպական 3 երկրներում այդ ընթացքում գները նույնիսկ իջել են: Բուլղարիայում գնանկումը 1.3 տոկոս է, Հունաստանում՝ 1.2, իսկ Լատվիայում՝ 0.2 տոկոս: