Բաց նամակ Տարոն Մարգարյանին


12:14 , 2 նոյեմբեր, 2013

Բաց նամակ Տարոն Մարգարյանին. Տրոլեյբուսիցներից (պոզասայլակ) օգտվողներն էլ են մարդիկ 

Հարգելի պարոն Մարգարյան 

Այս հարցը մեկ անգամ չէ, որ բարձրացվել է, բայց ես ևս մեկ անգամ ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել տրոլեյբուսների պարկին: 

Ամեն օր ես ականատես եմ լինում Երևանյան այս կամ այն փողոցում անսարքության պատճառով տրոլեյբուսների խափանմանը: Կա այդպիսի իրականություն, որ մեր հասարակության ստվար զանգվածն է օգտվում այդ տեսակի փոխադրամիջոցից, բայց դա հիմնավորում չի այն բանին, որ այդ տրանսպորրտային միջոցի պարկը մատնվի անուշադրության:

Տարբեր առիթներով եք բյուջեից հատկացնում գումարներ ու ինձ չի թվում, որ մեր համայնքային բյուջեում չկա գումար այդ խնդիրը վերացնելու նպատակով: 
Տրոլեյբուսներից օգտնվում են մեր հասարարկության ամենախոցելի խավը՝ թոշակառուները ու նրանց համար բարեկեցիկ տրանսպորտային փոխադրամիջոցի հարցը լուծելու պետք է, որ հանդիսանա Ձեր գլխավոր խնդիրներից: 

Կցանկանամ տեղեկացնել Ձեզ նաև, որ տրոլյեբուսի խափանման պատճառով տվյալ փողոցում առաջանում են հսկայական խցանումներ՝ մեքենայի չափսերի պատճառով: 

Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում եմ Ձեր հանձնարարականը համապատասխան վարչությանը հարցը բարձրացնելու և հնարավոր լուծումներ իրականացնելու նպատակով: 

Հ. Գ. Հաստատ չեք տեսել՝ էսքան ժամանակ, Ձեզ դիմեմ, որ ինձ բենզինի չեկ տաք, ու չեմ էլ դիմելու, չեք տալիս մի տվեք ես փարոսովս էտ հարցերը կլուծեմ, բայց եթե ուզենաք չեկ տաք, փողը էլի տվեք:

Կանխավ շնորհակալ եմ: