Արտակարգ իրավիճակների նախարարության հայտարարությունը հոսանքազրկման վերաբերյալ


12:12 , 2 նոյեմբեր, 2013

vozdushnaay_liniay_elektroperedachAraratnews.am-ը գրում է.

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է․ «Նոյեմբերի 2-ին, ժամը 10.25-ին Երևան քաղաքում և Հայաստանի որոշ մարզերում դադարեցվել է էլեկտրամատակարարումը: Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել համակարգի խափանում, այժմ տարվում են էլեկտրամատակարարումը վերականգնելու աշխատանքներ: Այս պահի դրությամբ Երևանի մի շարք համայնքներում և հանրապետության որոշ մարզերում վերականգնվել է էլեկտրամատակարարումը:

Տեղեկություն էր ստացվել նաև, որ մետրոպոլիտենի որոշ շարժակազմերի աշխատանքը խափանվել է. ժամը 11.17-ի դրությամբ քաղաքացիներն անվնաս դուրս են բերվել շարժակազմերից:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն»: