Հոսանքի անջատումների պատճառը Էներգետիկայի նախարարության կառույցի աշխատանքներ են


12:05 , 2 նոյեմբեր, 2013

Հոսանքի անջատումների պատճառը Էներգետիկայի նախարարության կառույցի աշխատանքներ ենHaynews.am-ը գրում է.

«Հայաստանի էլեկտրաան ցանցեր» ՓԲԸ մամուլի քատուղար Նատալյա Սարջանյանը HayNews.am-ին հայտնեց, որ հոսանքազրկվել է ողջ կամ գրեթե ողջ հանրապետությունում:
Նրա տեղեկացմամբ` հոսանքազրկման պատճառը Էներգետիկյայի նախարարության «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ում է, համակարգն անջատել է էներգամատակարարումը. «Այս պահին նոր բան չեմ կարող ասել։ Որոշ թաղամասերում լույսն արդեն միացվել է, աշխատանքները շարունակվում են»:

Նշենք, որ մենք զանգահարեցինք նաեւ Էներգետիկյայի նախարարություն, սակայն զանգերն անպատասխան մնացին` հավանաբար այն պատճառով, որ նախարարությունում այս օրը աշխատնաքային չէ։ 

Հիշեցնենք, որ Երեւանի մի շարք թաղամասերում այս պահին դեռ լույս չկա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ