Տեղումներ են սպասվում. Ձյան տեսքով


11:38 , 2 նոյեմբեր, 2013

Aysor.am-ը գրում է.

Այսօր հանրապետության արևելյան շրջաններում կդիտվի խիտ ամպամած եղանակ, պարբերաբար սպասվում են տեղումներ, լեռներում` ձյան և ձնախառն անձրևի տեսքով:

Տեղ-տեղ հնարավոր է քամի 20-22մ/վրկ արագությամբ, մառախուղ և ցածր տեսանելիություն: ԱԻՆ-ը զգուշացնում է վարորդներին. անհրաժեշտ է երթևեկել ձմեռային ավադողերով:

Արևմտյան շրջաններում կպահպանվի արևային եղանակը: Օդի ջերմաստիճանն արևելյան շրջաններում ցերեկը կնվազի 2-4 աստիճանով:

Երևանում մինչև նոյեմբերի 4-ը կդիտվի առանց տեղումների արևային եղանակ, տեղ-տեղ հնարավոր է քամի 7-10մ/վրկ արագությամբ: Ցերեկը սպասվում է +18+20, երեկոյան +10+12 աստիճան տաքություն: