Անժելիկա Վարումի նոր տեսահոլովակը ընտանեկան ծանր կյանքի մասին է


11:25 , 2 նոյեմբեր, 2013

Անժելիկա Վարումի նոր տեսահոլովակը ընտանեկան ծանր կյանքի մասին է (տեսանյութ)1in.am-ը գրում է.

Անժելիկա Վարումը ներկայացրել է իր նոր տեսահոլովակը՝ ծանր ընտանեկան կյանքի մասին: Տեսահոլովակում գլխավոր դերում հենց ինքը երգչուհին է: Այս մասին գրում է Viva.ua-ն:

«Ես միշտ քեզ հետ եմ» երգը երգչուհու «Խելագարը» ալբոմի ստեղծագործություններից մեկն է: Տեսահոլովակը նկարահանվել է Կիևում:

Ըստ սյուժեի՝ Անժելիկան և նրա սիրելի տղամարդը վիճում են, ամբողջ տեսահոլովակի ընթացքում կրքերը բորբոքվում են:

«Տեսահոլովակում մենք ռեժիսոր Սերյոժա Տկաչենկոյի հետ աշխատել ենք ցույց տալ սովորական մի զույգի պատմություն, ովքեր արդեն երկար ժամանակ է՝ միասին են: Բոլորի կյանքում էլ վաղ թե ուշ տարաձայնություններ և վեճեր են առաջանում: Սակայն պետք է փորձել հասկանալ քո երկրորդ կեսին և չհասցնել այդքան լուրջ հետևանքների»,- ասել է Անժելիկա Վարումը: