Կամչատկայի «Շիվելուչ» հրաբուխը արտանետել է 6 կմ բարձրությամբ մոխիր


10:08 , 2 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Կամչատկայում «Շիվելուչ» հրաբուխն այսօր արտանետել է ծովի մակերևույթից 6 կմ բարձրությամբ մոխիր: Բնակչությանը վտանգ չի սպառնում: 

Արտանետումը գրանցվել է տեղի ժամանակով ժամը 10.35-ին (Երևանի ժամանակով՝ 02.35-ին): Ներկայում հսկան շարունակում է մոխրի, գազի ու գոլորշու սյուներ արձակել: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Գեոֆիզիկայի ծառայության Կամչատկայի մասնաճյուղի աշխատակցին:

Ծխի ամպը ձգվում է հյուսիսարևելյան ուղղությամբ և տեսանելի է մոտակա բնակավայրերից: Մոտակա բնակավայրերում հրաբխային մոխրի անկում չի գրանցվել: