09:45 , 2 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Լոս Անջելեսում տեղի ունեցած հրաձգության հետևանքով տուժածների թիվը հասել է 7-ի: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Համաձայն ավելի վաղ հայտնված տեղեկատվության՝ տուժածները 5-ն էին: Դեպքը տեղի է ունեցել Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում: Տղամարդը կրակ էր բացել հրացանից: Վախենալով հետևանքներից՝ ոստիկանությունը տարհանել է ուղևորներին և օդանավակայանի անձնակազմին:
Ավելի ուշ չարագործը ձերբակալվել է: Նշվում է, որ նա վիրավորվել է ոստիկանների հետ փոխհրաձգության հետևանքով:
Միջադեպի հետևանքով զոհվել է մեկ մարդ: Նա եղել է անվտանգության ծառայությունների աշխատակից: