09:22 , 2 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Լանա Դել Ռեյը Քանյե Ուեսթից իր հարսնացու Քիմ Քարդաշյանի համար իրենց նշանադրության օրը երգելու առաջարկություն է ստացել: Նա, սակայն, նրբորեն մերժել է, գրում է Daily Mail-ը:
«Լանան շատ քաղաքավարի մերժել է, սակայն դրա պատճառը չի ասել: Դա հաստատուն «ոչ» է եղել Լանայի և նրա թիմի կողմից: Քանյեն փորձել է համոզել նրան, սակայն ոչնչի չի հասել: Ուստի նա որոշել է նվագախումբ պատվիրել, որը Քիմի համար կնվագի, և հասկացել է, որ դա հիանալի գաղափար է»,- գրում է պարբերականը:
Քիմին, ով Դել Ռեյի մոլի երկրպագուներից է, հատկապես դուր է գալիս «Մեծն Գեթսբին» ֆիլմի սաունթրեքը` Young & Beautiful երգը: Լանայի մերժումը չի ազդել նրա հանդեպ Քիմի «սիրո» վրա:

