26-ամյա գեղեցկուհի Հասմիկը մեր օգնության կարիքն ունի


09:21 , 2 նոյեմբեր, 2013

Սիրելի՛ բարեկամներ, ընկերներ, հարազատներ, Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Այգեստան փողոցի թիվ 16 տանը բնակավող 26-ամյա Հասմիկ Հովհաննիսյանը ունի մեր շտապ օգնության կարիքը:



Հասմիկը, ով տառապում է արյան ստաֆիլակոկային խրոնիկական սեփսիսով, որը զուգակցվում է մի քանի այլ հիվանդությունների հետ, կարիք ունի իր բարդ հիվանդությունը բուժելու միայն արտասահմանում: Վիճակը ծայրահեղ ծանր է: Նախնական պայմանավորվածության համաձայն` բուժումը Գերմանիայում շարունակելու համար անհրաժեշտ է շուրջ 5000 եվրո գումար: Հասմիկը ներկայումս չի աշխատում, իսկ նրա ծնողներն անգամ արտագնա աշխատանքի պայմաններում չեն կարողանում հոգալ բուժման ծախսերը: Յուրաքանչյուրիս սրտացավ վերաբերմունքով ու նյութական հնարավոր աջակցությամբ նրան փրկելու համար «ՅՈՒՆԻԲԱՆԿ»-ում հաշվեհամար է բացվել, որտեղ փոխանցումները կարելի է կատարել հետևյալ հաշվեհամարներին.


24 10 03 06 67 43 07 AMD 
24 10 03 06 67 43 08 USD
24 10 03 06 67 43 09 EUR

ՀԳ. Հասմիկը հասարական ակտիվիստ է, հանդիսանում է մի քանի հասարակական կազմակերպության անդամ, Երիտասարդական միության ղեավար: Նրա նախաձեռնությամբ կազմակերպվել են շուրջ 25-30 բարեգործական ակցիաներ, որոնց ժամանակ հանգանակած գումարներով օգնություն է հասցվել սահմանամերձ գյուղերում ապրող ընտանիքներին, անապահով ծերերին ու ծնողազուրկ երեխաներին: Սակայն ճակատագրի հեգնանքով կամ դժբախտ պատահականությամբ` այսօր այս անմեղ աղջիկը մեր սիրո և առատաձեռնության կարիքն ունի: Խնդրում ենք, բռնեք օգնության խնդրանքով դեպի ձեզ պարզված այս ձեռքը:
Հանուն Հասմիկի և նրա ու մեր գեղեցիկ ապագայի՝ հայցում ենք ձեր ուշադրությունն ու աջակցությունը` փրկելու կյանքով ու մեծ երազանքներով լեցուն այս աղջկան:

Նախաձեռնող՝ Հասմիկի Հովհաննսիյանի ակտիվիստ ընկերներ: