09:04 , 2 նոյեմբեր, 2013
Քանի, որ վստահ եմ, որ քչերդ եք իմանում էս ընտրույթունների մասին, այդ իսկ պատճառով ցանկացա անդրադառնամ դրան:
Արարատում համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում են ՀՀԿ-ական ու ԲՀԿ-ական թեկնածուները:
ԲՀԿ-ական պատգամավորները ու լուրջ «դեմքերը» այս օրերին Արարատում են: Քարոզարշավի ժամանակ ականջս ծակեց միայն մեկ արտայատություն (մնացածը ստանդարտա). «Թողեք գոնե այս անգամ արդար ընտրություններ լինեն»:
Ինչ են ուզում սրանով ասեն ԲՀԿ-ականները, որ Երբ որ նրանք հաղթեցին Իջևանում ընտրություններին էտ ժամանակ կեղծ ա եղել:
Երբ որ նրանք ԱԺ ընտրություններին երկրորդ տեղը գրավեցին՝ բոլորը կեղծիքով է եղել:
Երբ, որ նրանք հաղթեցին ավագանու ընտրություններում ու էլի նույն երկրորդ տեղը գրավեցին, էլի կեղծիքների միջոցով են հասել դրան:
Մեկ էլ կցանկանամ ԲՀԿ-ականներին հիշեցնել, որ ռակով հիվանդների քանակով Հայաստանում առաջին տեղը գրավում է Արարատը, ու խորհուրդ կտամ, որ բարեգործության շվաքի տակ կատարեն օրենքի պահանջը ու ֆիլտր տեղադրեն իրենց հետ ոնց որ կապ ունեցող Արարատում գտնվող գործարաններից մեկում:
ՀՀԿ-ն էլ պակաս չի:
Երեկ իմացա, որ Արարատի քաղաքապետի պաշտոնակատարը քարոզարշավ անելու ամենաթոթոլ տարածքում հայտարարել է մշակութային օրերի 10-նօրյակ ու ամեն օր ինչ որ մշակութային միջոցառումա անցկացնում: Բա դա տղայությունա, բա կարելիա՞՞՞ ստեղ են ասել. «Կարում ես մաքուրով հաղթի»: Կամ էլ խոչընդոտելուց ավելի կրեատիվ էղի, տենց բաներ արդեն արել են: Հա մեկ էլ ՀՀԿ-ում մեկը սկի՞ չկա, որ ՀՀԿ թեկնածուին բացատրի, թե ինչպես վարվել միկրաֆոնի հետ ու ոնց է ճիշտ բռնել:
Էսքանից հետո կարող եմ ասել, որ մեզ բոլորիս սպասում է Արարատյան հետընտրական գյոզալ զարգացումներ: