«Ժողովուրդ». «Միկա ցեմենտ»–ի՝ 5 ամսվա աշխատավարձը չստացած աշխատակիցը հենց գործարանի մուտքի մոտ սրտի կաթվածից մահացել է


08:23 , 2 նոյեմբեր, 2013

Նախօրեին ողբերգություն է տեղի ունեցել Հրազդանի «Միկա ցեմենտ» գործարանում։ Տնօրինությունը հրաժարվել է վճարել իր աշխատակիցներից 49-ամյա Արմենի 5 ամսվա աշխատավարձը, որից հետո վերջինս հենց գործարանի մուտքի մոտ սրտի կաթվածից մահացել է։ Հիշեցնենք, որ այս գործարանը պատկանում է ծնունդով բաքվեցի օլիգարխ Միխայիլ Բաղդասարովին։ 

«Միկա ցեմենտ»–ի տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը, պատճառաբանելով թե գտնվում է Լեռնային Ղարաբաղում, հրաժարվել է «Ժողովուրդ»– ի հետ հեռախոսազրույցում մեկնաբանել կատարվածը։ Իսկ գործարանի գլխավոր ինժեներ Ռազմիկ Ջոռուխյանը, թեև հաստատել է, որ Արմենը մահացել է գործարանի մուտքի մոտ, սակայն նշել է, թե կատարվածը որևէ կապ չունի աշխատավարձի հետ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։