Քաղաքացիները քննարկում են՝ ի՞նչ անել, եթե տրանսպորտը կրկին թանկանա. ՖՈՏՈՇԱՐՔ


01:15 , 2 նոյեմբեր, 2013

Hetq.am-ը գրում է.

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ամիսներ առաջ կասեցրեց քաղաքային տրանսպորտի ուղեվարձի սակագնի բարձրացման որոշումը, սակայն վտանգ կա, որ մայրաքաղաքում տրանսպորտի գինը կրկին կբարձրացվի: 

Բազմաթիվ փորձագետներ համոզված են, որ Երևան քաղաքում գործող տրանսպորտի սակագինը՝ 100 դրամը, բավարար է նորմալ քաղաքային տրանսպորտ ունենալու համար, նույնիսկ ավելի լավը, քան հիմա է, և թանկացումն արդարացված չէ:

Այսօր, Մաշտոցի պուրակում, մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին՝ քննարկելու իրենց հետագա գործողությունները տրանսպորտի գնի հնարավոր թանկացման դեպքում: Նրանց դիտարկմամբ՝ այսպիսի լոկալ հարցերում քաղաքացիական հասարակության հաղթանակը կարող է նպաստել ավելի խոշոր, համակագային խնդիրների լուծմանը: