Ավագ որդին կես տարվա ընթացքում մեծ հարստություն է դիզել


02:49 , 2 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Forbes ամսագրի ուկրաինական տարբերակի «20 ամենահարուստ դոնցիները» վարկանշային աղյուսակի համաձայն` Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի ավագ որդու` Ալեքսանդրի ունեցվածքը նախորդ 6 ամիսների ընթացքում ավելացել է գրեթե 3 անգամ:
Ըստ պարբերականի` 2013-ի ապրիլին Ալեքսանդր Յանուկովիչն ունեցել է մոտ 187 մլն դոլար, սակայն արդեն նոյեմբերին այդ թիվը հասել է 510 մլն-ի:
Ալեքսանդր Յանուկովիչը Management assets company ընկերության նախագահն է, որը զբաղվում է շինարարական նախագծերում ներդրումներ կատարելով:
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր նախագահ Վիկտոր Յանուկովիչը, իր որդին միլիոնատեր է դարձել, քանի որ «սովոր է շատ աշխատել և նորմալ թիմ է ստեղծել»: