Քրիստինա Ռիչին աղքատի հետ է ամուսնացել. ՖՈՏՈՇԱՐՔ


04:21 , 2 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

33-ամյա դերասանուհի Քրիստինա Ռիչին ամուսնացել է կինոստուդիայի տեխնիկական աշխատող՝ Ջեյմս Հեերդեգենի հետ: Նրանք ծանոթացել են Pan Am սերիալի նկարահանման հրապարակում: 

Սիրահարները երկու տարի է, ինչ հանդիպում են: Փետրվարին նրանք նշանադրվել են, իսկ հարսանիքը չեն ձգձգել: Նյու Յորքում կայացած հարսանեկան արարողությանը միայն մտերիմներն են մասնակցել: Ռիչին հավաքվածներին Givenchy-ի շքեղ հարսանեկան զգեստով ներկայանալու առիթը բաց չի թողել: