23:55 , 1 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Համաձայն Չինաստանի Սյամեն քաղաքի միջնակարգ դպրոցի նոր օրենքների` դպրոցականները չպետք է միմյանց ձեռք բռնեն և սիրահարվեն: Դպրոցի ղեկավարությունը նշում է, որ օրենքները պաշտոնապես դեռևս չեն հաստատվել և մեկ անգամ ևս կքննարկվեն: Այս մասին հաղորդում է South China Morning Post-ը:
Հենան գավառում աշակերտները նաև չեն կարող զույգերով առանձնանալ, նրանք միշտ պետք է լինեն 4-5 հոգուց բաղկացած խմբերով: Իսկ Հանչժոու գավառում «տարասեռ աշակերտները պարտավոր են պահպանել տարածությունը և միմյանցից առնվազն 50 սմ հեռավորություն պահպանել»:
Չինաստանում որոշ դպրոցներ նաև նախատեսում են առանձնացնել արական և իգական սեռի դասարանները: