ՀՀԿ ԳՄ-ն քննարկել է 2014-ի բյուջեի նախագծի, պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման և ՄՄ-ին անդամակցության հարցերը


22:52 , 1 նոյեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի՝ այսօր երեկոյան կայացած նիստին կադրային հարցեր, մասնավորապես՝ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի փոփոխության հարցը չի քննարկվել: Այս մասին նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:


Նիստը նախագահել է կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։


Քննարկվել են 2014 թվականի պետբյուջեի և «Բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության մասին» օրենքի նախագծերը և Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցը:


Անդրադառնալով բյուջեի նախագծին՝ ԱԺ փոխնախագահն ասաց. «Սա մեր երազանքների բյուջեն չէ, բայց իրատեսական բյուջե է: Այն կառուցվածքով լիարժեք կարելի է համարել սոցիալական բյուջե, որովհետև հատկացումների 47 տոկոսն ուղղված է սոցիալական ոլորտին, բարձրացվում են աշխատավարձերը, կենսաթոշակները»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ