Եգիպտոսի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին ցրելու համար


19:58 , 1 նոյեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Եգիպտացի ոստիկաններն Ալեքսանդրիայում արցունքաբեր գազ են կիրառել նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների միջև տեղի ունեցող բախումների մասնակիցներին ցրելու համար: Այս մասին հայտնում է INTERFAX-ը՝ Associated Press-ին հղումով:

Մուրսիի կողմնակիցները բողոքի ակցիա են կազմակերպել նաև Կահիրեում: Նրանք բողոքում են պետության նախկին ղեկավարի նկատմամբ կատարվող դատական գործընթացի դեմ՝ այն «կեղծարարություն» անվանելով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ