Մեդվեդև. ԵՄ ասոցացումն Ուկրաինայի ընտրությունն է, բայց թող հետո «արմունկները չկրծեն»


21:31 , 1 նոյեմբեր, 2013

Մեդվեդև. ԵՄ ասոցացումն Ուկրաինայի ընտրությունն է, բայց թող հետո «արմունկները չկրծեն»Panorama.am-ը գրում է.

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ իրենք Ուկրաինային «չեն խանդում» Եվրամիության հետ, սակայն ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո Կիևը կկորցնի Ռուսաստանի կողմից տրամադրվող առավելությունները: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը:

«Դա Ուկրաինայի ինքնիշխան որոշումն է, բայց թող հետո արմունկները չկրծեն, երբ պարզվի, որ չեն ստանում այն շահույթները, որոնց սպասում էին, և միևնույն ժամանակ զրկվեն այն առավելություններից, որ այժմ ունեն: Որովհետև, եթե պարզ խոսենք, մենք հիմա Ուրաինայի հետ հատուկ հարաբերություններ, բացառիկ հարաբերություններ ունենք»,- ասել է Մեդվեդևը «Reuters» գործակալության հետ հարցազրույցի ժամանակ:

«Նրանք անընդհատ մեզ են դիմում, օրինակ` վարկերի համար: Վերջիվերջո, եթե այդքան սերտ հարաբերությունների մեջ են Եվրամիության հետ, որը, երևի թե, վատ չէ, մենք նույնպես լավ հարաբերություններ ունենք ԵՄ-ի հետ, թող այդ դեպքում Բրյուսելից վարկեր խնդրեն»,- ասել է Մեդվեդևը` հավելելով. «Կարծում եմ ամեն ինչ նորմալ է, ոչ մի խանդ էլ չկա»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ