ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել


19:46 , 1 նոյեմբեր, 2013

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր` նոյեմբերի 1-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով ոստիկանության գնդապետ Գրիշա Բադալյանը ազատվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի պաշտոնից: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Վարդան Նադարյանը ազատվել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի պաշտոնից և Վլադիմիր Գասպարյանի հրամանով նշանակվել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Էդիկ Կալեյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ