19:39 , 1 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Հորդանանի հետ սահմանի վրա առաջացել է սիրիացի փախստականների ճամբար, որտեղ ապրում է շուրջ 100 հաքզար սիրիացի՝ հաղորդում է Associated Press-ը:
Ճամբարը ստեղծվել է 2012 թ. հուլիսին և ներկայում անհավանական մեծ չափերի է հասել: Այն կոչվում է Զաաթարի:
Ճամբարի վարչակազմը, որում ներգրավված են ՄԱԿ ներկայացուցիչներ, նախատեսում է ապագայում այն վերածել ոչ մեծ քաղաքի, որը կունենա ենթակառուցվածք, էլեկտրացանց, կոյուղի և այգիներ: