Հոկտեմբերը Իրաքի պատմության ամենաարյունալի ամիսն է վերջին 5 տարիների ընթացքում


19:20 , 1 նոյեմբեր, 2013

Lurer.com-ը գրում է.

Իրաքում այս հոկտեմբեր ամսվա ընթացքում ահաբեկչություններին շուրջ հազար մարդ է զոհ գնացել, ինչը ամենաբարձր ցուցանիշն է 2008թ. ապրիլից ի վեր. գրում է AFP-ն` հղում կատարելով երկրի պաշտոնական տվյալներին:

Ուրբաթ օրը կառավարությունը հրապարակել էր անցյալ ամսվա ընթացքում զոհերի և վիրավորների վերաբերյալ վիճակագրական տվյալները, որոնց համաձայն` հոկտեմբեր ամսին զոհվել է 855 խաղաղ բնակիչ, 65 ոստիկան և 44 զինծառայող: Վերջին անգամ բռնությունների նման մակարդակ գրանցվել էր 2008-ին, երբ մեկ ամսվա ընթացքում զոհվել էր 1000-ից ավելի մարդ: